հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային համագործակցության հարցերով խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային համագործակցության հարցերով խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 9-րդ նիստը` տեսակոնֆերանսի ձևաչափով:
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով 8-րդ խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և խորհրդի նախագահությունը հանձնել Ուզբեկստանի Հանրապետությանը:
 
Վ. Տերտերյանն իր ելույթում կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային համագործակցությունը, որն իր հերթին ամրապնդում է ԱՊՀ անդամ երկրների միջպետական հարաբերությունները:
 
Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, Քովիդ-19 դեմ պայքարում անդամ պետությունների ձեռնարկած քայլերի, մինչև 2030թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
 
Խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը: Նիստի արդյունքներով անդամ երկրները հավանություն են տվել խորհրդի 9-րդ նիստը անցկացնել 2021 թ.` Տաշքենդում:

  • Կիսվել: