շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Թե ինչն է անընդունելի Բաքվի համար, մենք հստակեցումները դեռ չունենք. Արարատ Միրզոյան

Թե ինչն է անընդունելի Բաքվի համար, մենք հստակեցումները դեռ չունենք. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը փորձում է Բաքվից պարզաբանումներ ստանալ, թե առաջարկությունների փաթեթի որ մասն է անընդունելի նրանց համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի միջոցով առաջարկությունների փաթեթ է ուղարկվել Բաքվին՝ զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ, որից հետո պետք է մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Տեղեկություն կա, որ Բաքուն մերժել է այս առաջարկները։

«Թե ինչն է անընդունելի իրենց համար, մենք հստակեցումները դեռ չունենք։ Այս հստակեցումները ճշգրտման փուլում են։ Քննարկում անընդհատ կա, քննարկումները շարունակվում են։ Հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորվամբ և ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: