երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ճիշտ չեմ համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման․ Սիմոնյան

Ճիշտ չեմ համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման։

«Դա ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, այս ընտրություններում ճիշտ չէ քննարկել։ Դա լրիվ ուրիշ բան է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում ու այլ տեղերում բացմիցս խոսում են Արցախից։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների մեծ մասը «մարիոնետի» կարգավիճակ ունեն։

«14 մասնակից կա հանած մեկ, երկու, երեքին, նրանք բոլորն աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ  տանում, մեծ մասամբ, ցավոք սրտի, «մարիոնետի»  կարգավիճակ ունեն»,- ընդգծեց նա՝ վստահություն հայտնելով, որ երևանցիները բոլորին իրարից տարբերում են։

 

  • Կիսվել: