շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճանապարհը գիշերը փակ է մնալու. Գառնիկ Դանիելյան

Ճանապարհը գիշերը փակ է մնալու. Գառնիկ Դանիելյան

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երկար ժամանակ է ինչ միջպետական ճանապարհը պարալիզացված է մեր հայրենատեր քաղաքացիների շնորհիվ։

Այս պայքարը հայ ժողովրդի պայքարն է։ Մեր լուսավոր գալիքի պայքարն է: Տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։

Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում»,-նշել է պատգամավորը։

  • Կիսվել: