կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև երբ Ադրբեջանը գրոհում էր Հայաստանի տարածքը, մեր դաշնակիցները լուռ էին. վարչապետ

Ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև երբ Ադրբեջանը գրոհում էր Հայաստանի տարածքը, մեր դաշնակիցները լուռ էին. վարչապետ

Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«Այդ որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ:

«Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է, հետևաբար՝ Ալմաթիի հռչակագրին արված որևէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: