շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ճամբարակում բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2106-ը. կա 8 վիրավոր

Ճամբարակում բախվել են Nissan X-Trail-ն ու ВАЗ 2106-ը. կա 8 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում  Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:  

Վարորդներին և  վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։

  • Կիսվել: