շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշից մեկ միլիմետր չի հանձնվում. Մինասյան

Տավուշից մեկ միլիմետր չի հանձնվում. Մինասյան

Տավուշի մարզից մեկ միլիմետր չի հանձնվում, հանձնողին քրեական պատասխանատվություն է սպասվում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեկ-մեկ ինձ թվում է՝ այս ամբիոնը պետք է հերքումների ինստիտուտ ունենա. ես որ մեր ընդդիմությանը լսում եմ՝ 100 կետանոց թուղթ կարելի է պատրաստել իրենց թեզերը հերքելու համար։

Մոլորության մեջ են գցում քաղաքացիներին՝ օգտագործելով հայկական տերմինը՝ բոլոր հողերը, որոնք իրենք համարում են՝ հանձնելու ենք, ասում են՝ հայկական է, բայց միջազգային իրավական տերմինալոգիայի տեսանկյունից երբեւիցե չեն կարող ասել՝ ՀՀ միջազգային իրավական սահմանների ներսում գտնվող հողը, պարտադիր ասում են՝ հայկական, որպեսզի մոլորեցնեն»:

  • Կիսվել: