հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ «Իրավունք»

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենն ազատման դիմում է գրել․ «Իրավունք»

«Իրավունքը» թերթը գրում է․ «Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջինս զբաղեցրած պաշտոնից հեռանա: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Վարդապետյանին սպառնում են քաղաքական հայացքների համար:

Բանն այն է, որ Վարդապետյանը բոլորո­վին չի համակրում օրվա իշխանությանը, ավելին՝ սատարում է ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ մեր աղ­բյուրի՝ Կորյուն Վարդապետյանին սպառնալիքներ են հղում Տավուշի մարզպետարանից, իսկ ահա, ինչպես բոլորին է հայտնի, Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:

Պարզվում է՝ բժշկական կենտ­րոնի տնօրենն արդեն ազատման դիմում է գրել: Վերջինս «Իրավունքի» հետ զրույ­ցում հաստատեց լուրը, ապա խնդրեց իրեն զանգահարել վաղը»։

Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: