հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարածաշրջանային գերարագ զարգացումները.«Հայաստանի Հանրապետություն»

Տարածաշրջանային գերարագ զարգացումները.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին օրերին, ինչպես պարբերաբար լինում է, Սիրիայում կրկին շիկացել է իրավիճակը: Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող գրոհայինների նավթի արտահանման բազային: Թուրքիան մի քանի անգամ հրապարակային կոչով դիմեց Ռուսաստանին, որպեսզի զսպի Ասադին: Դրան հետեւեց Թուրքիայի օդուժի հարձակումը Սիրիայի Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում տեղակայված սիրիական դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերի վրա:

Եթե Սիրիայի ռուս-թուրքական ձեւաչափում արձանագրվում են նման լարումներ եւ շիկացումներ, ապա օրինաչափորեն պետք է նույն սցենարով զարգացումների ռիսկերը բարձր գնահատվեն նաեւ Արցախի դեպքում:

Այսպիսով, եթե Սիրիայում ռուս-թուրքական հավասարակշռության ձեւաչափը կարող է ճաքեր տալ, հետեւաբար, Հայաստանը «դատապարտված» է մեծ արագությամբ արդիականացնելու իր անվտանգության համակարգը՝ այն նորագույն սպառազինությամբ հագեցնելով եւ Ռուսաստանի հետ միասին ուժեղացնելով համատեղ զինված ուժերի համալիրը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը փաստացի սերտաճում է թուրքականի հետ, դրան հակազդելու ճանապարհին այլընտրանք չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: