երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թալինցի հայտնի պաշտոնյան, ում ձերբակալել էին ծեծի գործով, ուղեկցում է Տիգրան Ավինյանին

Թալինցի հայտնի պաշտոնյան, ում ձերբակալել էին ծեծի գործով, ուղեկցում է Տիգրան Ավինյանին

Այս պահին Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն իր թիմով քարոզարշավ է անցկացնում Մալաթիա Սեբասիա վարչական շրջանում: Այստեղ Ավինյանին է ուղեկցում նաև թալինցի հայտնի պաշտոնյա Սուրեն Թորոսյանը:

Խոսքը վերավերում է Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին, ով հանրությանը հայտնի դարձավ շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ծեծել էր համագյուղացուն: Նրան անգամ ձերբակալել էին: Ինչպես երևում է, այսօր նրան ոչ միայն ազատ են արձակել, այլ նաև նա մասնակցում է քարոզարշավին:

  • Կիսվել: