հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թալիբները հայտարարել են, որ ամբողջ Աֆղանստանում վերահսկողություն են հաստատել

Թալիբները հայտարարել են, որ ամբողջ Աֆղանստանում վերահսկողություն են հաստատել

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ողջ տարածքը: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Թալիբների հայտարարության մեջ նշվում է, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
 
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Թալիբանը» վերահսկողություն է հաստատել նաեւ աֆղանական «Բաղրամ» ավիաբազայի վրա: Բացի այդ, թալիբներն այս պահի դրությամբ ամբողջությամբ շրջափակել են Քաբուլ քաղաքը եւ մուտք են գործում Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան: Նրանք խոստանում են, որ բոլոր օտարերկրացիները, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան դա անարգել անել Քաբուլի օդանավակայանի միջոցով: Սակայն մնալ ցանկացողները ստիպված կլինեն իրենց ներկայությունը գրանցել շարժման ներկայացուցիչների մոտ:

  • Կիսվել: