կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաբուլում բացվել է ռուսական բիզնես-կենտրոն

Քաբուլում բացվել է ռուսական բիզնես-կենտրոն

Քաբուլում բացվել է ռուսական բիզնես-կենտրոն, հայտնում է Sputnik Աֆղանստանը։

Նշվում է, որ այն ստեղծվել է Կազանի մուսուլմանների բարեգործական հայրենասիրական հիմնադրամի ներկայացուցչությունում։

Ըստ ղեկավար Ռուստամ Խաբիբուլինի՝ ռուսաստանյան բիզնեսները կկարողանան այնտեղ ստանալ տարբեր ծառայություններ՝ բնակեցումից մինչև իրավական աջակցություն և անվտանգություն:

Աղբյուրը նաև նշում է. ՛՛Ոմանք պնդում են, որ Ռուսաստանը դարձել է Աֆղանստանում բիզնես-կենտրոն ունեցող միակ երկիրը, ինչը լիովին չի համապատասխանում իրականությանը. առնվազն Իրանը բացել է Քաբուլում, իսկ Ղազախստանը նախատեսում է դա անել Հերաթում՛՛:

  • Կիսվել: