երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը կասկածի տակ է դնում 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովի օբյեկտվությունը

Թագուհի Թովմասյանը կասկածի տակ է դնում 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովի օբյեկտվությունը

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը վստահ չէ, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովը օբյեկտվի կլինի։ Այս մասն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։

«Սա աբսուրդ է։ Ակնկալել այդ հանձնաժողովից օբյեկտիվություն չենք կարող։ Գործող իշխանությունը չի կարող քննել իր հանցագործության վարկածը։ Շատ հասցեական եմ ասում, որովհետև ներգրավվում են մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում ունեցել են պաշտոններ։ Եթե քննության ընթացքում հասնի մի փուլի, որում հասկանալի լինի՝ մեղադրանքն անխուսափելի է, բնականաբար, արվելու է ամեն ինչ, որ այդ մեղադրանքը կյանքի չկոչվի։ Ես կասկածի տակ եմ դնում այդ հանձնաժողովի օբյեկտիվությունը։ Ապրիլյան հանձնաժողովի քննությունն ի՞նչ տվեց իշխանությանը։ Որևէ մեկն իմացավ՝ ինչ է տեղի ունեցել։

Ի վերջո, տանկերի մեջ ջո՞ւր էր, թե՞ բենզին, զինվորները խո՞տ էին ուտում, թե՞ սնունդ, բահերո՞վ էին կռվում թե՞ զենքերով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք այդպես էլ չիմացանք»,- նշեց Թովմասյանը։

 

  • Կիսվել: