երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սյունիքը Հայաստան է, պարոն Փաշինյան․ հատարարություն

Սյունիքը Հայաստան է, պարոն Փաշինյան․ հատարարություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

"Օգոստոսի 26- ին կայացավ կուսակցության Նախագահության արտահերթ նիստ, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր ներկայացվել ՀՀ ազգային-պետական անվտանգության նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտություն։

Առաջարկի հիմքում տարածաշրջանում, հատկապես, Սյունիքում, շարունակվող վտանգավոր զարգացումներն են։ Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի նախագահ Ալիևի ուղղակի ցուցումով, ստահոդ ինչ-որ պատահարի վկայակոչմամբ, ադրբեջանական զինծառայողները արգելափակել են ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, որի հետևանքով Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը հայտնվել են շրջափակման մեջ:

Իրականացվել է ագրեսիայի ակտ, թշնամին քայլ առ քայլ զավթում է մեր պետության տարածքը, օգտվելով ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական», փաստացի պարտվողական քաղաքականությունից։ ՀՀ քաղաքացիների կյանքը, սահմանադրական իրավունքները բացահայտ ոտնահարվում են: ՀՀ ՄԻՊ-ի արձանագրմամբ ծագել է հումանիտար ճգնաժամի իրական վտանգ: Կաթվածահար է Հայաստան-Իրան, Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի կարևորագույն հատվածը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, ընդհուպ գերեվարելու մեր ինքնիշխան տարածքը ներխուժած զինյալներին և հանգուցալուծելու իրավիճակը այլ ոչ թե հայեցողական և վստահություն չներշնչող արտահայտություններով կամ «բացատրություններով» թաքցնել պետական անգործունակությունը։

Ի. Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը՝ հրաժարվելով ուղղակի բանակցել և պետական ահաբեկչության միջոցով պարտադրելով մեզ զանգեզուրյան «միջանցքի» թուրքական ծրագիրը: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր անհանգստությամբ արձանագրում է, որ նման իրավիճակը չի կարող շարունակվել, պատերազմն ըստ էության չի դադարել, Արցախի զավթման և հայաթափման նպատակին զուգընթաց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է Հայաստանի պետականության ջախջախման, տարածքային ամբողջականության խաթարման և տարածաշրջանում միաբևեռ թուրքական գերակայության հասնելու ծրագրիրը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն աններելի է համարում հապաղումը. ՀՀ պետական- ազգային շահերը սակարկման ենթակա չեն, և պետական մարմինները պետք է համարժեք պատասխան տան Ադրբեջանի տարածքային նկրտումներին՝ լիարժեք գործի դնելով միջազգային դիվանագիտական և անվտանգային բոլոր գործիքները: Մենք դիմում ենք հանրությանը, սատար լինել քաղաքական այն ուժերին, որոնք միաբանվելու են հանուն Հայաստանի Հանրապետությունն և Արցախի Հանրապետությունը պաշտպանելու և ամրապնդելու հայոց պետականությունը"։

  • Կիսվել: