շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետները կհայտարարվեն շուտով

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետները կհայտարարվեն շուտով

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետները կհայտարարվեն շատ շուտով։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

<<Հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում, որոնք այժմ ընթացքի մեջ են։ Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը նպատակ ունի հյուպատոսություն բացել Կապանում։

  • Կիսվել: