Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից մարդ տանի. Սասուն Միքայելյան
Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից մարդ տանի: Այս մասին այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել եմ ճանապարհին, բայց այդ ընթացքում ոչ մեր սահմանապահներին եմ տեսել, ոչ՝ ռուսական բանակի։ Մի մարդ չի մոտեցել, ընդ որում՝ համազգեստով եմ եղել: Թուրքերն էլ 100-150 մետր հեռավորության վրա էին: Էդ անվտանգությունը պետք ա իրականացվի։ Պիտի նման դեպք լինի, նոր մտածե՞նք», - ընդգծեց պատգամավորը՝ հիշեցնելով 1993 թվականի դեպքերը, երբ Տավուշում ճանապարհից թուրքերը մարդ էին տանում:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը նշեց, որ դեռ սահմանային դելիմիտացիա իրականացված չէ։