կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սյունիքի  սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է․ մարզպետարան

Սյունիքի սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը հերքում է տեղեկությունները, թե Կապանի ուղղությամբ փոխհրաձգություն է եղել,   և հավաստում, որ սահմանները պաշտպանված են։ Հաղորդագրության մեջ ասվում է․

«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել
Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:
 
Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ»։

  • Կիսվել: