ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր, հանդիպել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ

Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր, հանդիպել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 27-ին այցելել է Սիսիան համայնքի Մուցք, Բալաք, Շաղատ և Անգեղակոթ բնակավայրեր։
 
 
Մարզպետը շրջել է գյուղերում, հանդիպել վարչական ղեկավարներին, նրանց ու բնակիչների հետ զրուցել առկա խնդիրների մասին։
 
 
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև գյուղերի՝ առողջության առաջնային պահպանման կետերում, դպրոցներում:
 

  • Կիսվել: