կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքում են

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքում են

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են.

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։

Վիկտոր Սողոմոնյան»:

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը իր հետ  հանդիպմանն ասել են, որ  Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնել Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան։

«Անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ։

 արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»,- գրել էր վարչապետը։

Պատերազմական օրերին առնչվող վարչապետի նախորդ երկու գրառումները  կարդացեք այստեղ և այստեղ ։

 

 

 

  • Կիսվել: