կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սուտի լրատվամիջոցները փորձում էին «հերոս» Աշոտիկից կերտել «նահատակ» Աշոտիկ. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Սուտի լրատվամիջոցները փորձում էին «հերոս» Աշոտիկից կերտել «նահատակ» Աշոտիկ. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան՝ որպես պատանդ՝ գերիների դիմաց: Նա նաեւ նշել է, որ արդեն դրա հետ կապված հանձնարարական է տվել համապատասխան մարմիններին:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Իմ հիշեցումից հետո իրենց բոլոր ֆեյքերը, սուտի լրատվամիջոցները փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ: Բայց ինձ մոտ հարց է առաջանում, էդ երեկ հանկարծ մտածե՞ց, որ կարելի է այդպես անել:

Այսինքն՝ ինքը Աշոտիկի տեղը չգիտե՞ր, գերիների տեղը չգիտե՞ր: Բա էն ժամանակ առաջարկեր: Բա ինքը Ալիեւի հետ ուղիղ կապ ունի: Ի՞նչ է նշանակում՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է: Էդ որո՞նք են համապատասխան մարմինները: Մենք ԱԳՆ ունե՞նք: Նախարարի պաշտոնակատարն ո՞վ է, փոխնախարար էլ չկա, բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց:

Այսինքն՝ եթե շատ է ուզում, թող ուղիղ զանգի Ալիեւին, օպերատիվ կապ ունի, նրա հետ պայմանավորվածություններ ունի: Թող ասի: Բա եթե իր որդին պատրաստ է, ինքը պատրաստ է, բա ինչու՞ էր երկու օր առաջ ասում՝ թող գերիները 1-2 ամիս էլ համբերեն: Անհասկանալի է, չէ՞:

Բա տանեիր քո տղային հագցնեիր զինվորական ֆորմա, տանեիր սահման, թող իրեն էլ գերի վերցնեին, որպեսզի դու հասկանայիր՝ էդ ինչ է, որպեսզի ամեն օր դրանով զբաղվեիր: Այսինքն՝ իրենը տղա է, մանցածներինը տղա չէ՞: Իմ ասածը հետեւյալն էր՝ լսի, էս մարդկանց ցավը հասկացի, էս մարդկանց ընդունի որպես քո երեխաներ: Եթե դու քեզ հռչակել ես էս երկրի ղեկավար, ապա էդ մարդկանց հոգսը քո վրա վերցրու, սիրիր էդ մարդկանց՛՛:

 

  • Կիսվել: