ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սուրեն Պետրոսյանը և Արթուր Հայրապետյանը Բրյուսելում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սուրեն Պետրոսյանը և Արթուր Հայրապետյանը Բրյուսելում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումների շրջանակներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը Բրյուսելում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին Բրյուսելում բնակվող հայ քաղաքական և հասարակական գործիչներ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի Հայ Դեմոկրատների միության նախագահ Պողոս Մուրադյանը։

Քննարկման առանցքում նորից ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ էր, որպես համախմբման օրակարգ։ Բանախոսների և ներկաների կողմից վերստին շեշտադրվեց հայ ինքնության պահպանման և հայկական էլիտայի հավաքագրման հրամայականը։

  • Կիսվել: