երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև. ՊՆ նախարար

Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև. ՊՆ նախարար

Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, և զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում, այս մասին ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը օրինաչափ համարեց, որ ՀՀ զինապարտ քաղաքացիները իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիները վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր են ստանում։

«Մենք արձակուրդում ենք»,-Պապիկյանը այսպես պատասխանեց, թե արդյոք նշված քաղաքացիները իր և վարչապետի հրահանգո՞վ են ծանուցումներ ստանում։

  • Կիսվել: