շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ստոլտենբերգը վստահեցնում է՝ ՆԱՏՕ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում չեզոք է

Ստոլտենբերգը վստահեցնում է՝ ՆԱՏՕ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում չեզոք է

ՆԱՏՕ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում ոչ մեկի կողմից չէ, երկու երկրներն էլ դաշինքի արժեքավոր գործընկերներն են։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

"Կարեւոր է շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ։ ՆԱՏՕ - ն աջակցում է նրանց միջեւ երկխոսության ջանքերին, մենք դա այսօր մանրամասն քննարկել ենք նախագահի հետ... երկխոսությունը շարունակվում է, ընթանում է ճիշտ ուղղությամբ", - ասել է նա ՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն որևէ կողմի կողքին չի կանգնում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակում, երկու երկրներն էլ դաշինքի արժեքավոր գործընկերներն են: "Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները ։ ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի անցնում։ Ադրբեջանը մեր արժեքավոր գործընկերն է, Հայաստանը նույնպես մեր արժեքավոր գործընկերն է", – եզրափակել է Ստոլտենբերգը ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

  • Կիսվել: