կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Կուսակցությունները և դաշինքները պետք է հայտարարեն, որ կոալիցիա չեն կազմի գործող իշխանությունների հետ

Կուսակցությունները և դաշինքները պետք է հայտարարեն, որ կոալիցիա չեն կազմի գործող իշխանությունների հետ

Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և գիտակցելով մեր առջև ունեցած աղետալի խնդիրները, երեկ (օգոստոսի 27-ին) տեղի ունեցավ մի շարք կուսակցությունների, ՀԿ-ների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվեց և ընդհանուր որոշման հիման վրա, որոշվեց ստեղծել միասնական շտաբ՝ հասարակական և քաղաքական ուժերից կազմված,  որը կկարողանա բացահայտել, բարձրաձայնել և փորձել կանխարգելել վարչական լծակների չարաշահման իշխանականների փորձերը, քվեարկության ժամանակ կիրականացնի վերահսկում, կկանխի և կբարձրաձայնի հնարավոր կեղծիքները և այս ընտրությունները կդարձնի գործող իշխանություններին մերժելու հանրաքվե: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության հարթակ» նախաեռնող խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշված նպատակի հիմքն է հանդիսանում ներկայիս իշխանությունների աղետալի գործողությունները՝

  1. Քաղաքային տնտեսության և կառավարման համակարգի տապալումը
  2. ՀՀ անվտանգության ապահովման ձախողումը
  3. Պաշտպանական ռազմավարության տապալումը

Որպեսզի կանխվի ներկայիս իշխանությունների կամ նրանց արբանյակների վերարտադրումը, և ընտրողը հերթական անգամ չխաբնվի և իր որոշիչ ձայնը չուղղի այդ ուժերից որևէ մեկին, միասնական շտաբին միացող բոլոր անդամները՝ հատկապես Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները և դաշինքները, պետք է ունենան հստակ դիրքորոշում և հայտարարեն, որ ոչ մի պարագայում, ընտրության ցանկացած արդյունքի դեպքում, կոալիցիա չեն կազմի ներկայիս իշխանությունների հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում 2023 թվականի Ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ընտրություններին հայտ չներկայացրած քաղաքական և հասարակական ուժերին, հանրային նախաձեռնություններին աջակցել ստեղծված միավորման գործունեությանը, և իրենց հերթին, ակտիվ գործողություններով կոչ անել երևանցիներին մասնակցելու առաջիկա քաղաքային ընտրություններին՝ մերժելով գործող իշխանությանը»:

Նշենք, որ նախաձեռնող խմբում է ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

  • Կիսվել: