երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեղծված իրավիճակը չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով. ՀՀ նախագահ

Ստեղծված իրավիճակը չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով. ՀՀ նախագահ

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

՛՛Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: