հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեղծված իրավիճակի հիմքում տարածաշրջանի խնդիրներն են, ոչ միայն միջանցքը, այլև՝ 3+3 ձևաչափի ստեղծումը․ Արամ Սարգսյան

Ստեղծված իրավիճակի հիմքում տարածաշրջանի խնդիրներն են, ոչ միայն միջանցքը, այլև՝ 3+3 ձևաչափի ստեղծումը․ Արամ Սարգսյան

Ստեղծված իրավիճակի հիմքում տարածաշրջանի խնդիրներն են, ոչ միայն միջանցքը, այլև՝ 3+3 ձևաչափի ստեղծումը։ Ռուս-թուրքական պայմանավորվածության մեջ չի մտնում Մինսկի խմբի ակտիվացումը, իսկ Ադրբեջանը եռանախագահողների միջնորդությամբ բանակցություններ սկսելը իր համար վտանգավոր է համարում։ Այս մասին գրում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդԱրամ Սարգսյանը։

«Իրենք փորձում են պարտադրել մեզ, Վրաստանին, նաև Իրանին՝ հաշվի նստել իրենց հետ և տարածաշրջանային խնդիրները լուծել 3+3 ռուս-թուրքական գերակայությամբ ձևաչափում։ Ապացույցը՝ այսօր Թուքիայի ՊՆ նախարարի կոչը Հայաստանին։ Հակազդեցությունը 3+3-ին պետք է լինի Արևմուտքից։ Մենք պետք է ժամ առաջ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմենք։ Այլ տարբերակները ոչ արդյունավետ են»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: