կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ստեղծված իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր․ Տիգրան Աբրահամյան

Ստեղծված իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր․ Տիգրան Աբրահամյան

Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Առաջինը՝ ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:

Երկրորդը՝  Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:

Երրորդը՝ զրո հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:

Չորրորդը՝ ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:

Շարունակելի»։

  • Կիսվել: