երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ. Վարդևանյան

Ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ. Վարդևանյան

Օրերս մի քանի անգամ հրապարակավ անդրադարձ էի կատարել ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի նկատմամբ սև քարոզչության իրականացմանը։ Դրան տրվել էր մեր կողմից սպառիչ և հստակ արձագանք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Այժմ էլ ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպություններ փորձելու են ևս զուգահեռաբար կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ։

Ինչպես ասել էինք դրանք որևէ արդյունք չեն տալու, իսկ հնարավոր մեր արձագանքի մասին նախկինում արդեն իսկ նշել եմ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: