ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սփյուռքն ավելի լայն ներգրավվածություն պետք է ունենա ՀՀ կառավարման օղակներում․ Սինանյան

Սփյուռքն ավելի լայն ներգրավվածություն պետք է ունենա ՀՀ կառավարման օղակներում․ Սինանյան

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022թ. մասնակիցներն ամփոփել են իրենց գործունեության առաջին 6 ամիսների արդյունքները: Այժմ 48 մասնագետ աշխատում է Հայաստանի և Արցախի 24 գերատեսչություններում:

Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագիրն արդեն 3-րդ տարին արդյունավետորեն իրականացվում է՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքի մասնագետներին իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պետականաշինության գործում:

«Տեսնելով մինչ այս ունեցած հաջողությունները, իրականացված տասնյակ ծրագրերը՝ մենք հավատարիմ ենք մնաում այն գաղափարին, որ Սփյուռքը գնալով ավելի լայն ներգրավվածություն պետք է ունենա Հայաստանի կառավարման օղակներում»,-շեշտել է Զարեհ Սինանյանը:

Նա ընդգծել է նաև, որ նախորդ տարիներին հայրենադարձված մասնակիցները մեծաթիվ են և հույս էհայտել, որ «իԳործ» 2022-ի մասնագետները ևս Հայաստանը կդիտարկեն որպես իրենց բնակության և աշխատանքի մշտական վայր: Այնուհետ ծրագրի մասնակիցները խոսել են իրենց նախաձեռնությունների, նոր ծրագրերի, խնդիրների և հնարավորությունների մասին:

  • Կիսվել: