երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք՝ ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով

Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք՝ ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով

Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու խնդրագրով:

Խնդրագրում նշվում է, որ  Արցախը (Լեռնային Ղարաբաղը) դարեր շարունակ եղել է Հայաստանի մի մասը։ Ստալինը Հայաստանից կտրել է այն եւ Ադրբեջանին նվիրել 1921 թվականին ։

Թուրքիան / Ադրբեջանը ԴԱԻՇ վարձու ահաբեկիչների հետ միասին տոտալ պատերազմ են սկսել Հայաստանի եւ Արցախի դեմ՝ հայ ազգը և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.

1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր

2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը ՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ

3.Փակել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները

4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին

6.Ճանաչել Արցախի անկախությունը

7.Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն կատարելը:

Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել են 71 հազար 623 անձինք, մինչև հոկտեմբերի 28-ը անհրաժեշտ է հավաքել ևս 28 հազար 377 ստորագրություն:

  • Կիսվել: