երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա. ՀԾԿՀ նախագահ

Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա. ՀԾԿՀ նախագահ

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են», - նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա ասաց, թե այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում:

«Վերջնական հաշվեկշիռները երբ ստանանք, նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկզբին կարող եմ ասել: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն», - նշեց Բաղրամյանը:

  • Կիսվել: