հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սոցկար Փութուլյան՝ «Լելո» կուսակցության մեծամասնական թեկնածուն Ախալքալաք-Նինոծմինդայում

Սոցկար Փութուլյան՝ «Լելո» կուսակցության մեծամասնական թեկնածուն Ախալքալաք-Նինոծմինդայում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը ներկայացրել է ևս 4 մեծամասնական պատգամավորության թեկնածուների: Ներկայացված թեկնածուների մեջ է նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանի պատգամավորության թեկնածուն, գրում է aliq.ge-ն: 

Կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորության թեկնածու  ներկայացրել է Սոցկար Փութուլյանին:

Փութուլյանը մասնագիտությամբ բժիշկ է: Ավարտել է Հայաստանի պետական բժշկական համալսարանը, ստացել է նախ ընդհանուր վիրաբույժի, ապա առողջապահության համակարգի կազմակերպչի որակավորում: Հայաստանում աշխատել է տարբեր բժշկական կենտրոններում՝ ինչպես վիրաբույժի, այնպես էլ գործադիր տնօրենի պաշտոնում: Խազարաձեի խոսքով՝ Փութուլյանը բարեգործության մեծ փորձ ունի, քանի որ տարիների ընթացքում անշահախնդիր օգնել է իր համաքաղաքացիներին:

  • Կիսվել: