Սոչիում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նեղ ձեւաչափով հանդիպումը, հայտնում է Ria.ru—ն։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է: