Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ. Սլովենիայի ԱԳՆ
Սլովենիայի Արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում շնորհավորել է Երևանին ու Բաքվին՝ սահմանազատման հարցում համաձայնության գալու համար:
՛՛Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի վերաբերլյալ և շնորհավորում է երկու կողմին կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: