շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Սլովենիան ողջունել  է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը։  Սլովենիայի ԱԳՆ-ն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ և շնորհավորում է կողմերին՝ կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: