երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ. Գևորգ Պետրոսյան

Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ է անում հանել դիմակները։ Նա ֆեյսբուքում գրել է․

"Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ...

Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ...

Ծաղրում են ձեզ...

Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու:

Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել:

Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին:

Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ:

Նիկո՜լ, հիշի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում:

Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում...

Պատկերացնում ե՞ս քո վիճակը...

Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ..."

  • Կիսվել: