կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի․ Մանուկյան

Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի․ Մանուկյան

ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգթն Մանուկյանը ցավակցել է Արցախի հերոս Արկադի Տեր-Տեր Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ 

Նա, մասնավորապես, նշել է.

"Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:

Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:

Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:

Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում":

  • Կիսվել: