ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շվեդիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը

Շվեդիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին ուղղված առաջին քայլը։ Այս մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա շատ լավ նորություն է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։  Այս դրական քայլով մենք կարող ենք զգալի առաջընթաց տեսնել ապագայում տարածաշրջանի տնտեսական աճի և զարգացման առումով։

Շվեդիան լիովին հավատարիմ է այդ նպատակին»:

  • Կիսվել: