երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել. Փաշինյան

Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել. Փաշինյան

Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք ու հարցրեք, թե ով է հանձնել ու ինչու է հանձնել: Այս մասին այսօր Օձունում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

"Մեկը Սեյրան Օհանյանն է, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը: Նախկին ԳՇ պետն իրենց թիմում է: Թող կանգնի ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի՝ ասել են՝ Շուշին հանձնի՞: Այսինքն, ես հրաման եմ տվել, ինքը կատարե՞լ է"։

Ավելի վաղ, Փաշինյանն Աբովյանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․

«ԳՇ նախկին պետն է հայտարարություններ անում: Սարսափելի ա:

Այն մարդը, ում ես գեներալի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Ես չէի ուզում ասեի, բայց էլի առիթ կտամ, թող էլի հայտարարություն անեն, ինչքան խոսեն, այդքան լավ: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու: Ինքն ինձ պետք է դատարանում բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով տեղ հասել: Բայց սա ուրիշ թեմա ա»:

  • Կիսվել: