շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել՝ Շուշին գրավե՞լ են, թե՞ հանձնել են. իմքայլական պատգամավոր

Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել՝ Շուշին գրավե՞լ են, թե՞ հանձնել են. իմքայլական պատգամավոր

ԳՇ պետի պաշտոնում գտնվող Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությունը ենթադրում էր ռազմական հեղաշրջման փորձ. Այսինքն եթե ԳՇ պետը հայտարարում է, որ պահանջում է վարչապետի հրաժարականը, իսկ Վազգեն Մանուկյանն էլ հրապարակից զինվորականներին կոչ էր անում խառնվել քաղաքականությանը, մենք դա կքննադատենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Պատասխանելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք պարտվել ենք, եւ տրամաբանական է, որ պահանջում են նրա հրաժարականը՝ պատգամավորն ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, լավ ռազմագետ, լավ տնտեսագետ ու գյուղատնտես լինի: Նա կարող է ղեկավարել այդ կառույցները: Երբ Գլխավոր շտաբը հայտարարում էր, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, նախ միայն ղեկավարը չի, որ պարտվել է: Գլխավոր շտաբը, ՊՆ-ն, բոլորս ենք կրում այդ պատասխանատվությունը եւ եթե ես ասեմ, որ այսինչ պաշտոնյան պետք է հեռանա, ապա նախ ես պետք է հեռանամ: Օնիկ Գասպարյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, մենք մնանք, ինչ-որ մարդիկ գան: Միգուցե դա պայմանավորվածություն է եղել, ես չգիտեմ՛՛:

Խոսելով այն մասին, թե երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե պատերազմում պարտության համար բոլորն են մեղավոր, օրինակ՝ հեռավոր գյուղի 60-ամյա տատիկի մեղավորությունը ո՞րն է, ինչո՞ւ անուն առ անուն չեն ասում, ի վերջո, ում նկատի ունեն՝ Գրիգորյանը նշեց. ՛՛Առաջին հերթին ինքս ինձ նկատի ունեմ, որովհետեւ պատերազմի դաշտում եմ եղել եւ ի վիճակին չեմ եղել իմ ջոկատով մինչեւ վերջ գնալու, որովհետև շատերը սպառվել էին, զինվորները շատ էին: Մեղավոր ենք, ես, դու, բոլորս: Երբ հրապարակից հայտարարում էին, թե հողերը հանձնել են, ոչ, մենք չենք հանձնել: Մենք գնացել էինք պահելու, չեկածներն են հանձնել, գուցե գային, ու այդ հողերը պահեինք՛՛:

Նա անդրադարձավ նաեւ լրագրողնեի հարցին, թե արդյոք Շուշին թշնամին գրավե՞լ է, թե՞ հանձնել են: Այս առնչությամբ պատգամավորն ասաց. ՛՛Չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես կխոսեմ այնտեղից, որտեղ եղել եմ, եղել եմ Լաչինում, Քարվաճառում: Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել՛՛:

 

  • Կիսվել: