Շնորհակալություն Արսեն Թորոսյանին՝ մեր ժամակաների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար. Արայիկ Հարությունյան
Վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
՛՛Շնորհակալություն Վարչապետին հերթական անգամ կարևոր պաշտոն վստահելու համար, Արսեն Թորոսյանին շնորհակալություն մեր ժամակաների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը՛՛,-նշել է նա:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 24-ից։ Մինչ այդ էլ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն էլ ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սոպորտի նախարարի պաշտոնից։
Հավալենք նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: