ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շնորհակալ ենք Ֆրանսիային Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դատապարտման և միաձայն ընդունված բանաձև համար

Շնորհակալ ենք Ֆրանսիային Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դատապարտման և միաձայն ընդունված բանաձև համար

 Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևի համար։

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին բանաձևի միաձայն ընդունման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սենատի և Ազգային ժողովի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը, և փաստաթղթերն անվանել է «խորհրդարանականների անկախ նախաձեռնություն»։

  • Կիսվել: