հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՇՄ նախարարությունը նախատեսում է Բնության հատուկ պահպանվող տարածքներում նվազեցնել մարդկային գործոնը

ՇՄ նախարարությունը նախատեսում է Բնության հատուկ պահպանվող տարածքներում նվազեցնել մարդկային գործոնը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որգեդրել է մի քաղաքականություն իր ենթակայության տակ գտնվող դենդրոպարկերի, ազգային պարկերի և արգելոցների վերաբերյալ. այդ տարածքներում նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ։ Ունենք նաև ազգային պարկեր, որտեղ այցելուների սահմանափակման ռեժիմ գոյություն չունի, օրինակ «Դիլիջան» ազգային պարկը։ Այնտեղ գործելու են էկոտուրիզմի որոշ երթուղիներ։ Մեր մյուս ենթակառուցվածքներում նմանատիպ պրոդուկտների ավելի պարզեցված առաջարկներ կլինեն, բայց գլոբալ մոտեցումը մեկն է՝ բացառել մարդածին գործոնը բնության վրա, վերահսկել ֆինանսական միջոցները, որոնք պետք է հաշվառվեն ու կառավարվեն բացառապես «սպիտակ դաշտում»։ Այդ բոլոր միջոցները պետք է հնարավորինս ուղղենք սեփական կարողությունների ընդլայնմանը, աշխատավարձերի բարձրացմանը, նյութատեխնիկական տեխնիկա ձեռք բերելուն, ինչպես նաև գեներացնել հարկերի, տուրքերի համար»,- նշեց Պետրոսյանը։

  • Կիսվել: