երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
 Շիշը հանդարտեցնելու համար եմ շպրտել, ոչ թե Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ. Խաչատրյան

Շիշը հանդարտեցնելու համար եմ շպրտել, ոչ թե Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ. Խաչատրյան

Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:

«Եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, ոչ մեկին միտված չի եղել, որ վնաս պատճառի և ոչ ոքի չի դիպչել: Շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը հրհարեց տվյալ բախումը:

Հրահրեցին այն ժամանակ, երբ ավագանու նիստում հնչեցին թեմաներ այն մասին, որ իրենց խմբակցության անդամ առաջին համար Անդրանիկ Թևայանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ և այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նրանք վրդոհվեցին և փորձեցին հրահրել, իսկ իմ չիշ շպրտելը ուղղված չի եղել ինչ-որ մեկին, կարելի է ասել հանդարտության կոչ է եղել»,- նշել է Խաչատրյանը:

  • Կիսվել: