երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ

Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ

Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինները, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը զգուշացնում են․

"Հարգելի տնտեսավարողներ,

Չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները: Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ",- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: