կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, այլ կուսակցություններ, օրինակ՝ ՀԱԿ-ը, պատրաստ են վարչապետի հետ քննարկումներին․ Սիմոնյան

Շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, այլ կուսակցություններ, օրինակ՝ ՀԱԿ-ը, պատրաստ են վարչապետի հետ քննարկումներին․ Սիմոնյան

Շատ ուրախ եմ, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, օրինակ՝ ՀԱԿ-ը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են:

«Գիտեք, որ վարչապետ Փաշինյանն առաջարկել է հանդիպումներ ունենալ և քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:

Ենթադրում եմ, որ դա լինելու է այդ հայտարարության շրջանակում արձագանք»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ավելի հստակ տեղեկատվության դեպքում կհայտնի այդ մասին:

  • Կիսվել: