կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Շատ լավ և օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիներին իրողությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք. Փաշինյան

Շատ լավ և օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիներին իրողությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք. Փաշինյան

2018-ի հոկտեմբերի 15-ին տեղի էր ունենում բանակցային գործընթաց, որի բովանդակության տրամաբանությունը անխուսափելիորեն հանգեցնելու էր սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չսկսվեց, օրինակ, 2018 թ. հոկտեմբերի 15-ին, այլ սկսվեց հիմա, երբ մեր դիրքերն անհամեմատ ավելի թույլ են ու խոցելի։

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Կարծում ենք, որ, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենան։ Եվ այս համատեքստում շատ լավ և օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս նրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք՛՛։

 

  • Կիսվել: