Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ. Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ:
Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»: