ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շարժումը նոր թափ է ստանալու. Իշխան Սաղաթելյան

Շարժումը նոր թափ է ստանալու. Իշխան Սաղաթելյան

Մենք փողոցային 24-ժամյա ակցիաների ինտենսիվությունը փոքր-ինչ քչացնում ենք, բայց այդ ժամանակն օգտագործում ենք շարժումն ընդլայնելու, կազմակերպական և մնացած հարցերը լուծելու համար։ Այս մասին այսօր ՛՛Երկիր մեդիային՛՛ տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ պայքարը շարունակվելու է նոր թափով. ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը նոր թափ է ստանալու։ Կգա ժամանակը, կտեսնեք, պարտավոր ենք իրոք գիշեր-ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը՛՛:

ԱԺ փոխնախագահը նաև հավելել է. ՛՛Երբ տեսնում եք Նիկոլին, Ալենին, մյուսին, որ մեծ-մեծ խոսում են, էդ խոսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լավ, էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանություն, որին պետք է դուխ տան, ունեն ԱԱԾ, դատախազություն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դավաճաններին, նրանց պետք է անընդհատ ցույց տան, թե՝ ՛՛տեսեք-տեսեք, մեր դեմ խաղ չկա, մեր իշխանությունը ժամանակավոր չէ, իսկ ընդդիմությունն ու շարժումը պարտվել են՛՛։ Նրանց ամբողջ պահվածքը այս տեսանկյունից է՛՛։

Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանությունները լավ գիտեն, որ իրենց արածները չեն մարսելու։

՛՛Այս վերջին լկտի պահվածքից հետո ասեմ, որ նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու։ Նրանք ճակատագիր չունեն։ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում։

Ես գիտեմ՝ նրանց կյանքի նպատակն է մեզ չեզոքացնելը՝ ոնց կարող են։ Ձեռքները ճար լինի, մեզ կբռնեն, կհանձնեն Ալիևին։ Բայց չեն կարողանալու։ Նրանք պետք է գնան, որովհետև նրանք հայ ժողովրդի թշնամիներն են ու դահիճները։ Ու ոնց ուզում են, թող հասկանան։ Ինչքան կարող են, թող իրար դուխ տան, հույս տան։ Միևնույն է, փրկություն չունեն՛՛,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: