ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ

Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի»  բացումն է:

«Այս «միջանցքի» բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ «միջանցքը»  կբացվի շատ մոտ ապագայում»,- շեշտել է թուրք պաշտոնյան

  • Կիսվել: